Հոդված 87. Տարեկան հաշվետվության ներկայացման և քննարկման ժամկետները
Հոդված 87. Տարեկան հաշվետվության ներկայացման և քննարկման ժամկետները
1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:
2. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` պաշտոնապես և էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:
3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը և ներկայացված հաշվետվության հետ այն ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ և Բյուջետային գրասենյակ:
4. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Բյուջետային գրասենյակը պատրաստում և Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:
(87-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն, փոփ., խմբ. 25.03.15 ՀՕ-17-Ն)