Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 60. Օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի և հայտարարության ընդունումը

գործել է մինչև 2016-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 60. Օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի և հայտարարության ընդունումը

1. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, ուղերձները և հայտարարությունները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին՝ բաց քվեարկությամբ:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

3. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագիծն առաջին, երկրորդ ընթերցումներով կամ որպես օրենք (ցանկացած ընթերցման ժամանակ) ընդունելու առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Այդ կապակցությամբ վարչապետը կամ Կառավարության լիազոր ներկայացուցիչը, քվեարկությունից անմիջապես հետո, կարող է պահանջել ընդմիջում մինչև հաջորդ նիստը՝ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է Կառավարության վստահության հարցը, և սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այդ որոշումը ներկայացվելուց հետո չի ընդունվում, ապա օրենքի նախագիծը համարվում է համապատասխան ընթերցմամբ կամ որպես օրենք ընդունված:

4. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

5. Ազգային ժողովի քվեարկությանը կարող են դրվել միայն քննարկումից առնվազն մեկ ժամ առաջ պատգամավորներին բաժանված և սահմանված կարգով քննարկված նախագծերի տեքստերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով կամ դրանում սահմանված ժամկետում և կարգով հրապարակվելուց հետո։ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ։

7. Ուղերձները և հայտարարություններն ընդունվում են Ազգային ժողովի որոշման ընդունման համար սահմանված կարգով:

(վերնագիրը խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

(60-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։