Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը
Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը
1. Ազգային ժողովը գործում է Սահմանադրությանը և սույն կանոնակարգին համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի աշխատանքի միջոցով:
2. Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման և կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:
3. Ազգային ժողովի մարմիններն են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները և հանձնաժողովները:
4. Ազգային ժողովում կազմավորվում են խմբակցություններ, և կարող են ստեղծվել պատգամավորական խմբեր:
(2-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)