Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 99.1

գործել է մինչև 2016-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 99.1.

Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Եթե սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հարցի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովն ընդունում է պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ եզրակացություն, ապա այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

2. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:

3. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունում նշված պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում եզրակացության քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

4. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ որպես հարակից զեկուցող կարող է հանդես գալ եզրակացությունում նշված պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը:

5. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությանը հավանություն տալու մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

6. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա համարվում է, որ պատգամավորը չի խախտել Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները:

7. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը ստանում է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա այդ որոշման և Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(99.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։