Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-05-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները

գործել է մինչև 2016-05-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները

1. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով՝

ա) Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.

բ) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները և նիստերը.

գ) ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, ուղերձները և հայտարարությունները.

գ..1) ընդունում և հրապարակում է որոշումներ և կարգադրություններ.

գ..2) հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.

գ..3) ձևավորում է խորհրդակցական հասարակական մարմիններ.

դ) ներկայացնում է Ազգային ժողովը.

ե) հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի կազմերը, նշանակում է Էթիկայի հանձնաժողովի նախագահին և նրա տեղակալին.

զ) հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ.

է) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ՝ հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը.

ը) վարում է Ազգային ժողովի նիստերը և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

թ) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը.

ժ) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

ժա) շրջանառության մեջ է դնում օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով.

ժբ) Հանրապետության Նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաև օրենքների ընդունման, Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները.

ժգ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)

ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ.

ժդ.1) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

ժե) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը.

ժե.1) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

ժզ) նշանակում և ազատում է Աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

ժզ.1) սահմանադրական դատարանում նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ.

ժէ) Ազգային ժողովին է առաջարկում թեկնածուներ՝ սահմանադրական դատարանի անդամների և սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.

ժէ.1) ձևավորում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողով.

ժէ.2) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է փորձագետ (մասնագետ) և (կամ) օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության.

ժը) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) թվաքանակը.

ժը.1) սահմանում է հեռարձակման անկախ կարգավորող մարմնի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը.

ժթ) Ազգային ժողովի և իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ընթացակարգով` առանց որոշման ընդունման.

ի) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը.

ի.1.) սահմանում է Ազգային ժողովի նիստերի և «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները.

ի.2.) սահմանում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի ընթացքում հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի, ինչպես նաև խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների ելույթների հերթականության կարգը.

իա) ստեղծում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր և լուծարում դրանք, հաստատում է դրանց կազմերը, կազմավորման և գործունեության կարգերը.

իբ) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը և պարգևատրման կարգը.

իգ) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «թ», «ի», «ի.1.» և «ի.2.» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «ժ», «ժե», «ժը..1», «ի», «իբ» և «ի..1» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «գ..3», «ե», «է», «ժդ.1», «ժե..1», «ժզ», «ժը», «ժէ..1», «ի..2», «իա» և «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում` կարգադրություններ:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «գ..3», «ե», «է», «ժ», «ժե», «ժե..1», «ժզ», «ժզ..1», «ի», «ի..1», «ի..2», «իա», «իբ» և «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին:

(18-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-404-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-12-Ն, լրաց. 28.04.09 ՀՕ-111-Ն, փոփ., խմբ., լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, խմբ., լրաց. 07.10.09 ՀՕ-181-Ն, լրաց., փոփ. 08.04.10 ՀՕ-41-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։