Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 105.2

գործել է մինչև 2016-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 105.2.

Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքների նախագծերը

1. Եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ներկայացվել է առաջիկա չորսօրյա նիստերից առնվազն 5 օր առաջ, ապա՝

ա) Աշխատակազմը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված իր եզրակացությունը ներկայացնում է ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերից 2 օր առաջ,

բ) գլխադասային հանձնաժողովը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված իր եզրակացությունը ներկայացնում է ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերից 2 ժամ առաջ,

գ) նախագիծը կամ նախագծերի փաթեթն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում և առաջին ընթերցմամբ քննարկվում և քվեարկվում է այդ չորսօրյա նիստերի ընթացքում:

2. Եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ներկայացվել է առաջիկա չորսօրյա նիստերից մինչև 4 օր առաջ, ապա՝

ա) Աշխատակազմը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված իր եզրակացությունը ներկայացնում է 14-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին հաջորդող չորսօրյա նիստերից 2 օր առաջ,

բ) գլխադասային հանձնաժողովը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված իր եզրակացությունը ներկայացնում է 20-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին հաջորդող չորսօրյա նիստերից 2 ժամ առաջ,

գ) նախագիծը կամ նախագծերի փաթեթն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերին հաջորդող չորսօրյա նիստերի օրակարգում և առաջին ընթերցմամբ քննարկվում և քվեարկվում է այդ չորսօրյա նիստերի ընթացքում:

3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ իր եզրակացությունը գլխադասային հանձնաժողովը կարող է ներկայացնել նաև մինչև սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով, սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով կամ սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Աշխատակազմի եզրակացությունը ստանալը կամ դրա ստացման ժամկետը սպառվելը:

4. Սույն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններն Աշխատակազմ են ներկայացվում օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում:

5. Կառավարությունն իր որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողով է ներկայացնում առաջարկությունների ներկայացման համար սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետն սպառվելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, իսկ գլխադասային հանձնաժողովն իր եզրակացությունը, ինչպես նաև օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի և ամփոփաթերթիկի վերջնական տարբերակն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Կառավարության ներկայացրած փաստաթղթերն ստանալուց հետո՝ 3-օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերից 2 ժամ առաջ, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

6. Եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ, ապա սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով երրորդ ընթերցման է ներկայացվում երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

7. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում է առանց քվեարկության և համապատասխան ընթերցմամբ քննարկվում և քվեարկվում է այդ չորսօրյա նիստերի ընթացքում:

8. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի համարվում անհետաձգելի, եթե՝

ա) Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը բացակայում է, և նրա փոխարեն հիմնական զեկուցմամբ հանդես չի գալիս Կառավարության այլ լիազոր ներկայացուցիչ.

բ) Կառավարությունը սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան փաստաթղթերը գլխադասային հանձնաժողով չի ներկայացնում.

գ) սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետում օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երրորդ ընթերցման չի ներկայացվում.

դ) Կառավարության առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկման կամ սույն հոդվածով նախատեսված ժամկետները երկարաձգվում են Սահմանադրության 74.1-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված ժամկետը գերազանցող ժամկետով:

9. Սահմանադրության 74.1-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված ժամկետը չի համարվում սպառված, եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում է կայացնում՝ մերժում է ընդունել առաջին ընթերցմամբ, երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կամ ընդունում է որպես օրենք, շրջանառության մեջ դրվելուց հետո՝

ա) հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում, եթե այդ նստաշրջանի ավարտին մնացել է ոչ պակաս, քան երեք ամիս.

բ) միմյանց հաջորդող երկու հերթական նստաշրջանների երեք ամսվա ընթացքում, եթե առաջին նստաշրջանի ավարտին մնացել է երեք ամսից պակաս:

10. Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է Սահմանադրության 74.1-ին հոդվածի «ա» կետով նախատեսված հիմքով արձակել Ազգային ժողովը սույն հոդվածի 9-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ այդ ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունում է Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը:

11. Եթե սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ժամկետները լրանում են մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետները համարվում են սպառված` առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

(105.2-րդ հոդվածը լրաց.19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։