Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-05-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 11. Պատգամավորի օգնականը

գործել է մինչև 2016-05-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. Պատգամավորի օգնականը

1. Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով:

Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է Աշխատակազմի հաստիքացուցակով, աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ:

1.1. Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական և կապի միջոցներից:

2. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝

ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.

գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

դ) վարում է գործավարությունը:

3. (մասն ուժը կորցրել է 30.04.09 ՀՕ-113-Ն)

(11-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, խմբ., լրաց. 27.11.08 ՀՕ-212-Ն, փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։