Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման կարգը
Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման կարգը
1. Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման հարցը քննարկվում է, եթե այն պաշտոնապես՝
ա) հայտարարվում է Ազգային ժողովի նիստում.
բ) ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին։
2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման մասին հարցը քննարկվում է արտահերթ՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
4. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: