Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ

1. 6-րդ հոդվածում սահմանված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների օտարումից ստացած արժեքի հավելաճը, որոնց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։