Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն Համաձայնագիրը պետք է վավերացվի Պայմանավորվող պետությունների ներքին իրավական ընթացակարգերի համաձայն և ուժի մեջ կմտնի ներքին իրավական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին դիվանագիտական հայտագրի ստանալու ամսաթվին հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը: Սույն Համաձայնագրի դրույթները երկու Պայմանավորվող պետությունների համար կիրառվում են.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամուտների նկատմամբ,

բ) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող յուրաքանչյուր հարկվող տարվա համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։