Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

1. Ուսանողը կամ ձեռնարկությունում պրակտիկա անցնողը կամ փորձնակը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և ով գտնվում է առաջինը նշված Պայմանավորվող պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ Պայմանավորվող պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացված վճարումներից` պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են այդ Պայմանավորվող պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. 1-ին պարբերությունում նշված ուսանողի կամ պրակտիկանտի ստացած դրամաշնորհի, ուսման նպատակով տրամադրվող գումարների և աշխատանքի վարձատրության նկատմամբ, որոնք սահմանված չեն 1-ին պարբերությունում, ի հավելումն պետք է կիրառելի լինեն այն բոլոր հարկային արտոնությունները, նվազեցումները և ազատումները, որոնք կիրառելի են այցելության երկիր համարվող Պայմանավորվող պետության ուսանողների կամ ստաժորների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։