Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

ՈՉ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պայմանավորվող պետության քաղաքացիները: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող` քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն է, որին ենթակա են այդ Պայմանավորվող պետությունների քաղաքացիները նույն պայմանների դեպքում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս Պայմանավորվող պետությունում` այդ մյուս Պայմանավորվող պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումից: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին, քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, հարկման նպատակներով տրամադրել այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 6-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ պարբերությունների դրույթները, տոկոսները, ռոյալթին և Պայմանավորվող պետության ձեռնարկության կատարած այլ վճարումները մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին` այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են հանման այն նույն պայմաններով, որոնցով հանվում են առաջինը նշված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման նույն պայմաններով, ինչպես պարտքը` առաջինը հիշատակված Պայմանավորվող պետության ռեզիդենտին:

5. Պայմանավորվող պետության այն ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է այդ մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պայմանավորվող պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը նշված Պայմանավորվող պետության այլ նման ձեռնարկությունները:

6. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները կիրառվում են հարկերի ցանկացած տեսակի և ձևի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։