Հոդված 28
Հոդված 28
ՕԳՈՒՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
1. Անկախ սույն Համաձայնագրի որևէ հոդվածի դրույթներից` սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող օգուտները չեն կարող տրամադրվել Պայմանավորվող պետության կազմակերպություններին, եթե այդ կազմակերպությունների նպատակը սույն Համաձայնագրի շրջանակներում օգուտներ ստանալն է, որն այլ կերպ հասանելի չէր լինի:
2. Սույն Համաձայնագրի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող խոչընդոտել Պայմանավորվող պետությանը կիրառել ներքին օրենսդրության դրույթները, որոնց նպատակն է կանխել հարկերի վճարումից խուսափելը` պայմանով, որ խնդրո առարկա եկամտի հարկումը այդ Պայմանավորվող պետությունում չի հակասում Համաձայնագրին:
3. Մի պայմանավորվող պետության իրավասու մարմինը մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո մերժում է տրամադրել սույն Համաձայնագրի շրջանակներում օգուտներ որևէ անձի կամ որևէ գործարքի նկատմամբ, եթե, իր կարծիքով, այդ օգուտների տրամադրումը կհանգեցնի Համաձայնագրի դրույթների չարաշահման: