Հոդված 25
Հոդված 25
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա կարող է, այդ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է 24-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված, և եթե չի կարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառելու սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կատարվի` անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքներում առկա ցանկացած ժամանակային սահմանափակման:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կձգտեն փոխադարձ համաձայնությամբ հարթել բոլոր այն դժվարություններն ու հակասությունները, որոնք կարող են առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև, Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, միասին խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները, ներառյալ նրանցից կամ նրանց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովները, կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ` նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով: