Հոդված 8
Հոդված 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ: