Հոդված 9
Հոդված 9
ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Երբ`
ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ
բ) նույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,
և երկու դեպքերից յուրաքանչյուրում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:
2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը այդ Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթի կազմում ընդգրկում և, համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պայմանավորվող պետությունում, և այդ ձևով ներառված շահույթի բոլոր տարրերը համարվում են շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ առաջինը նշված Պայմանավորվող պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները լինեին այնպիսին, ինչպիսին անկախ ձեռնարկությունների միջև են, ապա այդ մյուս Պայմանավորվող պետությունը կատարում է այդպիսի շահույթից իր գանձած հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ: