Հոդված 16
Հոդված 16
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ
1. Չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության դերասանը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Չնայած սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի, որպես արվեստի գործիչ կամ մարզիկ, անձնական գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում, եթե այդ գործունեությունն իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում և ամբողջովին կամ մասնակիորեն ֆինանսավորվում է առաջինը նշված Պայմանավորվող պետության կամ վերջինիս վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից` երկու Պայմանավորվող պետությունների հաստատած` մշակութային կամ մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում: