Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

1. Ֆիզիկական անձը, ով ժամանել է Պայմանավորվող պետություն այդ պետության համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ հավատարմագրված ուսումնական հաստատությունում ուսուցման կամ հետազոտման նպատակով, և ով հանդիսանում է կամ մինչև անմիջապես ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, կազատվի հարկումից առաջինը նշված Պայմանավորվող պետությունում այդպիսի ուսուցման կամ հետազոտման համար վարձատրության առնչությամբ` այդ նպատակով իր առաջին ժամանման օրվանից 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում` պայմանով, որ այդպիսի վարձատրությունն առաջանում է այդ Պայմանավորվող պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն վերաբերում հետազոտությունից ստացվող վարձատրությանը, եթե այդպիսի հետազոտությունն իրականացվում է ոչ թե հասարակական, այլ հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։