Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների կամ ներքին օրենքների կիրառման համար փոխանակում են տեղեկություններ Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական ինքնակառավարման մարմինների անունից կիրառվող ցանկացած հարկատեսակի վերաբերյալ այն չափով, որը չի հակասում սույն Համաձայնագրի դրույթներին: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պայմանավորվող պետության` 1-ին պարբերության համաձայն ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պայմանավորվող պետության ներքին օրենքին համապատասխան ստացած տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են 1-ին պարբերությունում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննմանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ: Չնայած վերոնշյալին` Պայմանավորվող պետության ստացած տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով, եթե, երկու Պայմանավորվող պետությունների օրենսդրության համաձայն, այդ տեղեկությունը կարող է օգտագորվել նման այլ նպատակներով, և տրամադրող Պայմանավորվող պետության իրավասու մարմինը թույլատրում է նման օգտագործումը:

3. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնել տեղեկություններ, որոնք հասանելի չեն իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.

գ) ներկայացնել տեղեկություններ, որոնք բացահայտում են որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

4. եթե Պայմանավորվող պետությունը տեղեկություններ է պահանջում սույն հոդվածի համաձայն, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկություններ ձեռք բերելու իր միջոցները` ստանալու համար պահանջված տեղեկությունները. նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս Պայմանավորվող պետությունն իր հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկությունների անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը սույն հոդվածի 3-րդ կետով ենթարկվում է սահմանափակման, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` մերժելու տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ ինքը չունի այդպիսի տեղեկությունների նկատմամբ ներքին հետաքրքրություն:

5. 3-րդ պարբերության դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` մերժելու տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկություններին տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատություն, նշանակված անձը կամ գործակալությունում աշխատող անձը կամ խնամակալը, կամ` որ այն վերաբերում է անձի սեփական շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։