Հոդված 18
Հոդված 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից այդ Պայմանավորվող պետությանը կամ վարչատարածքային ստորաբաժանմանը կամ տեղական իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված` կենսաթոշակից տարբերվող աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման`
ա) միայն այդ Պայմանավորվող պետությունում, կամ
բ) միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պայմանավորվող պետությունում և այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից, ով`
i) այդ Պայմանավորվող պետության քաղաքացի է, կամ
ii) չի դարձել այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից կամ նրանց ստեղծած հիմնադրամներից այդ Պայմանավորվող պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման`
ա) միայն այդ Պայմանավորվող պետությունում,
բ) սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտն ու քաղաքացին:
3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, ռոճիկի և համանման այլ վարձատրությունների, ինչպես նաև կենսաթոշակների նկատմամբ: