Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների կողմից գանձվող՝ եկամտի և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերից գանձվող, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից, ձեռնարկությունների կողմից վճարված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումների ընդհանուր գումարից, ինչպես նաև գույքի հավելաճից գանձվող հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես՝
ա) Հայաստանի Հանրապետությունում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ,
iii) գույքահարկ.
բ) Սլովակիայի Հանրապետությունում`
i) ֆիզիկական անձանց եկամտահարկ,
ii) իրավաբանական անձանց եկամտահարկ:
4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ցանկացած` նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող Կողմերի պետությունների իրավասու մարմինները միմյանց ծանուցում են իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: