Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:

2. 1-ին պարբերության դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում սահմանված անշարժ գույքից եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվել է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

3. Չնայած սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամտի տեսակները նույնպես կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։