Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

ԳՈՒՅՔ

1. 6-րդ հոդվածում նշված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող` մյուս Պայմանավորվող պետության մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով կամ օդանավերով ներկայացված գույքը և այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է այսպիսի գույքի սեփականատեր ձեռնարկությունը:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։