Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

1. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը նշված Պայմանավորվող պետությունը թույլ է տալիս.

ա) այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից հանել մյուս Պայմանավորվող պետությունում վճարված եկամտային հարկին հավասար գումար,

բ) այդ ռեզիդենտի գույքից գանձվող հարկից հանել մյուս Պայմանավորվող պետությունում վճարված գույքահարկին հավասար գումար:

Սակայն այդպիսի հանումները երկու դեպքում էլ չպիտի գերազանցեն մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերաբերում է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում:

2. Երբ, սույն Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան, մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը ազատված են հարկումից, ապա այդ Պայմանավորվող պետությունը, համենայն դեպս, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի վրա դրվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։