Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունները միմյանց օգնություն են ցուցաբերում եկամտային հայցի հավաքագրման գործում: Այդ օգնությունը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածների գործողությամբ: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանել սույն հոդվածի կիրառման եղանակը:

2. «Եկամտային հայց» տերմինը սույն հոդվածում գործածվելիս նշանակում է` Պայմանավորվող պետությունների կամ նրանց վարչատարածքային ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների անունից գանձվող ցանկացած տեսակի հարկի գծով առաջացած գումար` այնքանով, ինչքանով հարկումը չի հակասում սույն Համաձայնագրին կամ ցանկացած այլ միջազգային պայմանագրի, որի կողմեր են նրանք, ինչպես նաև` այդ գումարին առնչվող տոկոսներ, վարչական տուգանքներ և դրանց հավաքման ու պահման ծախսեր:

3. Երբ Պայմանավորվող պետության եկամտային հայցը պետք է ապահովվի այդ պետության օրենսդրության համաձայն և վերաբերում է այն անձին, որն այդ պահի դրությամբ, այդ Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն, չի կարող խոչընդոտել դրա հավաքմանը, ապա, այդ Պայմանավորվող պետության իրավասու մարմնի պահանջով, այդ եկամտային հայցը կընդունվի մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից: Այդ եկամտային հայցը ենթակա է հավաքագրման այդ մյուս պետության կողմից` նրա` սեփական հարկերի գանձման նկատմամբ կիրառվող օրենսդրության դրույթներին համապատասխան. այնպես, ինչպես այդ եկամտային հայցը եթե լիներ այդ մյուս Պայմանավորվող պետության եկամտային հայցը:

4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության եկամտային հայցը այնպիսի հայց է, որի նկատմամբ այդ Պայմանավորվող պետությունը կարող է, իր օրենսդրության համաձայն, գանձումն ապահովելու համար ձեռնարկել պահպանման միջոցներ, ապա այդ եկամտային հայցը, այդ Պայմանավորվող պետության իրավասու մարմնի պահանջով, ընդունվում է մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից` պահպանման միջոցներ ձեռնարկելու նպատակով: Այդ մյուս Պայմանավորվող պետությունը, իր օրենսդրության դրույթներին համապատասխան, պահպանման միջոցներ է ձեռնարկում այդ եկամտային հայցի առնչությամբ այնպես, ինչպես կձեռնարկեր, եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պայմանավորվող պետության եկամտային հայցը, եթե նույնիսկ այդ միջոցների ձեռնարկման պահին եկամտային հայցը չի կատարվել առաջինը նշված Պայմանավորվող պետությունում կամ վերաբերում է այն անձին, որն իրավունք ունի խոչընդոտելու դրա հավաքմանը:

5. Անկախ 3-րդ և 4-րդ պարբերությունների դրույթներից` Պայմանավորվող պետության կողմից 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն ընդունված եկամտային հայցը այդ Պայմանավորվող պետությունում ենթակա չէ ժամանակային սահմանափակումների կամ գերակայության սահմանման, որոնք, այդ Պայմանավորվող պետության օրենքի համաձայն, կիրառվում են եկամտային հայցի նկատմամբ` հայցի բնույթի հիման վրա: Ավելին, 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն Պայմանավորվող պետության կողմից ընդունված եկամտային հայցը չի կարող այդ Պայմանավորվող պետությունում ունենալ որևէ գերակայություն, որը կիրառելի է այդ եկամտային հայցի նկատմամբ` մյուս Պայմանավորվող պետության օրենքի համաձայն:

6. Պայմանավորվող պետության եկամտային հայցի գոյության, օրինականության կամ գումարի վերաբերյալ դատական գործերը չեն ներկայացվում մյուս Պայմանավորվող պետության դատարան կամ վարչական մարմիններ:

7. 3-րդ և 4-րդ պարբերություններին համապատասխան Պայմանավորվող պետության կողմից հարցումն ուղարկվելուց հետո ցանկացած ժամանակ և նախքան մյուս Պայմանավորվող պետության կողմից համապատասխան եկամտային հայցի գանձումն ու փոխանցումը առաջինը նշված Պայմանավորվող պետությանը, համապատասխան եկամտային հայցը դադարում է գոյություն ունենալ.

ա) 3-րդ պարբերությանը համապատասխանող հարցման դեպքում, երբ առաջինը նշված Պայմանավորվող պետության եկամտային հայցը հնարավոր է իրականացնել այդ Պետության օրենսդրությամբ և պատկանում է այն անձին, որն այդ պահին չի կարող, այդ Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն, խոչընդոտել դրա հավաքմանը, կամ

բ) 4-րդ պարբերությանը համապատասխանող հարցման դեպքում, երբ եկամտային հայցը այնպիսի հայց է, որի նկատմամբ այդ Պայմանավորվող պետությունը կարող է, իր օրենսդրության համաձայն, ընդունել եկամտային հայցի գումարի պահպանման միջոցներ` գանձումն ապահովելու նպատակով,

ապա առաջինը նշված Պայմանավորվող պետության իրավասու մարմինն անմիջապես պետք է ծանուցի մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնին այդ փաստի մասին, և, մյուս Պայմանավորվող պետության ընտրությամբ, առաջինը նշված Պայմանավորվող պետությունը կարող է կասեցնել կամ հետ վերցնել իր հարցումը:

8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

ա) ձեռնարկել իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը կամ վարչական պրակտիկային հակասող վարչական միջոցներ,

բ) ձեռնարկել պետական քաղաքականությանը (հասարակական կարգին) հակասող միջոցներ,

գ) տրամադրել աջակցություն, եթե մյուս Պայմանավորվող պետությունը չի ձեռնարկել եկամտային հայցի հավաքման կամ պահպանման համար (կախված կոնկրետ դեպքից) բոլոր համապատասխան միջոցները` Պայմանավորվող պետությունների օրենսդրության կամ վարչական պրակտիկայի համաձայն,

դ) ցուցաբերել աջակցություն այն դեպքերում, երբ վարչական ծանրաբեռնվածությունը այդ Պայմանավորվող պետության համար միանշանակ համամասնական չէ մյուս Պայմանավորվող պետության կողմից ստացվող եկամուտներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։