Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ՌԵԶԻԴԵՆՏ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պայմանավորվող պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման այդ Պայմանավորվող պետությունում իր բնակության, ռեզիդենտության, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պայմանավորվող պետությունը և նրա ցանկացած վարչատարածքային ստորաբաժանումը կամ տեղական իշխանության մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որն այդ Պայմանավորվող պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետության աղբյուրներից ստացած եկամտից կամ այնտեղ գտնվող կապիտալից:

2. Այն դեպքում, երբ, առաջին պարբերության դրույթների հիման վրա, ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան. իսկ եթե նա երկու Պայմանավորվող պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են,

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պայմանավորվող պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պայմանավորվող պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար երկու Պայմանավորվող պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից ոչ մեկում, ապա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է,

դ) եթե նա երկու Պայմանավորվող պետությունների քաղաքացին է կամ դրանցից ոչ մեկի քաղաքացին չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ, առաջին պարբերության դրույթների հիման վրա, ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի ղեկավարման վայրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։