Հոդված 6
Հոդված 6
ԵԿԱՄՈՒՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացած եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացած եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Տերմինն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենքի դրույթները, անշարժ գույքի ուզուֆրուկտը և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող` փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները. նավերը կամ օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. 1-ին պարբերության դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալու դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ պարբերությունների դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացած եկամուտների նկատմամբ: