Հոդված 11
Հոդված 11
Հարկային պահանջների բավարարումը
1. Դիմող պետության պահանջով հայցվող պետությունը, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, առաջին նշված պետության հարկային պահանջները բավարարելու ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր այնպես, ինչպես կվարվեր իր հարկային պահանջների դեպքում:
2. 1-ին կետի դրույթը կիրառվում է միայն այն հարկային պահանջների նկատմամբ, որոնք համարվում են այնպիսի փաստաթղթի առարկա, որը թույլ է տալիս դրանց կատարման ապահովումը դիմող պետությունում, և եթե համապատասխան Կողմերի միջև առկա չէ այլ այնպիսի համաձայնություն, որը չի վիճարկվում: Այնուամենայնիվ, եթե պահանջը վերաբերում է դիմող պետության ոչ ռեզիդենտ անձի, ապա 1-ին կետը կիրառվում է միայն այն դեպքում, երբ պահանջն այլևս ենթակա չէ վիճարկման, եթե համապատասխան Կողմերի միջև առկա չէ այլ համաձայնություն:
3. Մահացած անձի կամ նրա գույքի նկատմամբ հարկային պահանջը բավարարելու հարցում աջակցություն տրամադրելու պարտավորությունը սահմանափակվում է տվյալ գույքի կամ գույքի յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված սեփականության արժեքով՝ կախված այն հանգամանքից՝ պահանջը պետք է բավարարվի գույքի՞ց, թե՞ դրա շահառուներից: