Հոդված 22
Հոդված 22
Գաղտնիությունը
1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում Կողմի ձեռք բերած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի և պաշտպանվում է այդ Կողմի ներպետական օրենքների համաձայն տեղեկություն ստանալու համար նախատեսված միևնույն կարգով և այնքանով, որքանով անհրաժեշտ է անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար՝ այն երաշխիքներին համապատասխան, որոնք կարող է սահմանել դրանք տրամադրող Կողմը իր ներպետական օրենքների ներքո պահանջվող կարգով։1
3. Ցանկացած դեպքում այդ տեղեկությունների մասին հայտնում են միայն այն անձանց կամ մարմիններին (այդ թվում՝ դատարաններին և վարչական կամ վերահսկող մարմիններին), որոնք առնչվում են այդ Կողմի հարկերի գնահատմանը, հավաքմանը կամ բռնագանձմանը, դրանց հետ կապված հարկադիր կատարմանը կամ հետապնդմանը կամ դրանց առնչությամբ բողոքների որոշում կայացնելուն կամ էլ վերը նշվածի նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն։ Միայն վերը նշված անձինք կամ մարմինները կարող են օգտագործել տեղեկությունները և միայն այդ նպատակներով։ Չնայած 1-ին կետի դրույթներին՝ նրանք կարող են հրապարակել դրանք դռնբաց դատական նիստերում կամ այդ հարկերին առնչվող դատական որոշումներում:
3. Եթե Կողմը կատարել է 30-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված վերապահումը, ապա այդ Կողմից տեղեկություններ ստացող ցանկացած այլ Կողմ չի կարող դրանք օգտագործել այդ կատեգորիայում սահմանված այն հարկի նպատակով, որի կապակցությամբ արվել է վերապահումը: Նույն կերպ, այդպիսի վերապահում կատարող Կողմը չի կարող օգտագործել Կոնվենցիայի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունն այն կատեգորիայում սահմանված հարկի նպատակով, որի կապակցությամբ արվել է վերապահումը։
4. Չնայած 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին՝ Կողմի ձեռք բերած տեղեկությունները կարող են օգտագործվել այլ նպատակներով այն դեպքում, երբ, տեղեկությունները տրամադրող Կողմի օրենքների համաձայն, այդ տեղեկությունները կարող են օգտագործվել նման այլ նպատակներով, և այդ Կողմի իրավասու մարմինը թույլ է տալիս դրանց օգտագործումը։ Մի Կողմի կողմից մյուս Կողմին տրամադրված տեղեկությունները վերջինիս կողմից կարող են փոխանցվել երրորդ Կողմի՝ նախապես ստանալով առաջին նշված Կողմի իրավասու մարմնի թույլտվությունը: