Հոդված 9
Հոդված 9
Հարկային ստուգումներն արտերկրում
1. Դիմող պետության իրավասու մարմնի հարցումով հայցվող պետության իրավասու մարմինը կարող է դիմող պետության իրավասու մարմնի ներկայացուցիչներին թույլ տալ ներկա գտնվել հայցվող պետությունում իրականացվող հարկային ստուգման համապատասխան մասին:
2. Հարցումը բավարարվելու դեպքում հայցվող պետության իրավասու մարմինը հնարավորինս շուտ տեղեկացնում է դիմող պետության իրավասու մարմնին ստուգման ժամանակի և վայրի, ստուգում իրականացնելու համար նշանակված մարմնի կամ պաշտոնատար անձի, ինչպես նաև հայցվող պետության կողմից պահանջված՝ ստուգում իրականացնելու ընթացակարգերի և պայմանների մասին: Հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ բոլոր որոշումները կայացվում են հայցվող պետության կողմից:
3. Կողմը կարող է ավանդապահներից որևէ մեկին տեղեկացնել 1-ին կետում նշված նման հարցումները, ընդհանուր առմամբ, չընդունելու իր մտադրության մասին: Այդպիսի հայտարարություն կարելի է անել կամ այն հետ վերցնել ցանկացած ժամանակ։