Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Վարույթները

1. Հայցվող պետության կողմից սույն Կոնվենցիայի շրջանակներում ձեռնարկված միջոցների կապակցությամբ վարույթները պետք է հարուցվեն միայն տվյալ պետության համապատասխան մարմնում:

2. Դիմող պետության կողմից սույն Կոնվենցիայի շրջանակներում ձեռնարկված միջոցների, մասնավորապես՝ հարկի գումարների բռնագանձման ոլորտում ձեռնարկված, հարկային պահանջի առկայությանը կամ գումարին կամ դրանց հարկադիր կատարումը թույլատրող փաստաթղթին վերաբերող միջոցների կապակցությամբ վարույթները պետք է հարուցվեն միայն տվյալ պետության համապատասխան մարմնում: Եթե հարուցվում են նման վարույթներ, ապա դիմող պետությունը տեղեկացնում է հայցվող պետությանը, որը կասեցնում է ընթացակարգը՝ սպասելով տվյալ մարմնի որոշմանը:

Այնուամենայնիվ, հայցվող պետությունը դիմող պետության խնդրանքով ձեռնարկում է ապահովման միջոցներ՝ բռնագանձումն ապահովելու նպատակով: Նման վարույթների մասին հայցվող պետությանը կարող է տեղեկացնել ցանկացած շահագրգիռ անձ: Նման տեղեկություններ ստանալու պարագայում հայցվող պետությունը անհրաժեշտության դեպքում տվյալ հարցի շուրջ խորհրդակցում է դիմող պետության հետ:

3. Վարույթով վերջնական որոշում կայացվելուց անմիջապես հետո հայցվող պետությունը կամ դիմող պետությունը, կախված իրավիճակից, տեղեկացնում է մյուս պետությանը ընդունված որոշման և դրա այն հետևանքների մասին, որոնք առնչվում են աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։