Հոդված 14
Հոդված 14
Ժամկետները
1. Այն հարցերը, որոնք վերաբերում են ցանկացած ժամկետի, որը լրանալուց հետո հարկային պահանջը չի կարող բավարարվել, կարգավորվում են դիմող պետության օրենքով: Աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվեն տվյալ ժամկետին վերաբերող մանրամասները:
2. Աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցումը բավարարելու նպատակով հայցվող պետության կողմից բռնագանձման համար իրականացված այն գործողությունները, որոնք, տվյալ պետության օրենքների համաձայն, կունենան 1-ին կետում նշված ժամկետը կասեցնելու կամ ընդհատելու ազդեցություն, պետք է նման ազդեցություն ունենան նաև դիմող պետության օրենքների համաձայն: Հայցվող պետությունն այդպիսի գործողությունների մասին տեղեկացնում է դիմող պետությանը:
3. Ցանկացած դեպքում հայցվող պետությունը պարտավոր չէ բավարարել աջակցություն տրամադրելու վերաբերյալ այն հարցումը, որը ներկայացվել է հարկադիր կատարումը թույլատրող բնօրինակ փաստաթղթի ամսաթվից 15 տարի հետո: