Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սահմանումները

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե այլ բան նախատեսված չէ՝

ա. «դիմող պետություն» և «հայցվող պետություն» եզրույթները նշանակում են, համապատասխանաբար, ցանկացած Կողմ, որը դիմել է հարկային հարցերով վարչական աջակցություն ստանալու համար, և ցանկացած Կողմ, որին ներկայացվել է նման աջակցություն տրամադրելու հարցում,

բ. «հարկ» եզրույթը նշանակում է՝ ցանկացած հարկ կամ սոցիալական ապահովագրության վճար, որի նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան՝ 2-րդ հոդվածի համաձայն,

գ. «հարկային պահանջ» եզրույթը նշանակում է՝ հարկի ցանկացած գումար, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվեգրված տոկոսագումար, համապատասխան վարչական տույժեր և գումարի բռնագանձման հետ կապված ծախսեր, որոնք ենթակա են վճարման և դեռ չեն վճարվել,

դ. «իրավասու մարմին» եզրույթը նշանակում է՝ Բ հավելվածում թվարկված անձինք և մարմիններ,

ե. «քաղաքացիներ» եզրույթը Կողմի համար նշանակում է՝

i. տվյալ Կողմի քաղաքացիություն ունեցող բոլոր անհատները և

ii. բոլոր իրավաբանական անձինք, գործընկերությունները, ասոցիացիաները և այլ մարմինները, որոնց տվյալ կարգավիճակը բխում է տվյալ Կողմում գործող օրենքներից:

Յուրաքանչյուր Կողմի համար, որն այդ նպատակով հանդես է եկել հայտարարությամբ, վերոնշյալ եզրույթներն ունեն Գ հավելվածում սահմանված նշանակությունը:

2. Ինչ վերաբերում է Կողմի կողմից Կոնվենցիայի կիրառմանը, դրանով չսահմանված ցանկացած եզրույթ, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ունի տվյալ Կողմի օրենսդրությամբ՝ Կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ սահմանված իմաստը:

3. Կողմերը Բ և Գ հավելվածներում արված ցանկացած փոփոխության մասին ծանուցում են ավանդապահներից որևէ մեկին: Այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը տվյալ ավանդապահի ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։