Հոդված 13
Հոդված 13
Հարցումն ուղեկցող փաստաթղթերը
1. Սույն բաժնի շրջանակներում վարչական աջակցություն տրամադրելու մասին հարցումը պետք է ուղեկցվի հետևյալ փաստաթղթերով.
ա. հայտարարություն այն մասին, որ հարկային պահանջը վերաբերում է սույն Կոնվենցիայով նախատեսված հարկին, իսկ դրա բավարարման դեպքում՝ [հայտարարություն] այն մասին, որ հարկային պահանջը, 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, չի վիճարկվում կամ ենթակա չէ վիճարկման,
բ. դիմող պետությունում հարկադիր կատարումը թույլատրող փաստաթղթի պաշտոնական պատճենը, և
գ. բռնագանձման կամ ապահովման միջոցի համար անհրաժեշտ ցանկացած այլ փաստաթուղթ:
2. Դիմող պետությունում հարկադիր կատարումը թույլատրող փաստաթուղթը, նպատակահարմար լինելու դեպքում և հայցվող պետությունում գործող դրույթների համաձայն, ընդունվում է, ճանաչվում է, լրացվում կամ փոխարինվում է վերջին պետությունում հարկադիր կատարումը թույլատրող փաստաթղթով աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցումը ստանալու օրվանից հետո՝ հնարավորինս շուտ: