Գլուխ III · ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 5
Հոդված 5
Տեղեկությունների փոխանակումը հարցման հիման վրա
1. Դիմող պետության հարցման հիման վրա հայցվող պետությունը դիմող պետությանը տրամադրում է 4-րդ հոդվածում նշված ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է կոնկրետ անձանց կամ գործարքների:
2. Եթե հայցվող պետության հարկային գործերի նյութերում առկա տեղեկությունները բավարար չեն տեղեկություններ տրամադրելու հարցումը բավարարելու համար, ապա տվյալ պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պահանջվող տեղեկությունները դիմող պետությանը տրամադրելու համար: