Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

Վերապահումները

1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ իր վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս հայտարարել, որ իրեն վերապահում է իրավունք՝

ա. չտրամադրելու աջակցության որևէ ձև մյուս Կողմերի՝ 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում ներառված կատեգորիաներից որևէ մեկով նախատեսված հարկերի կապակցությամբ՝ պայմանով, որ այդ Կողմը Կոնվենցիայի Ա հավելվածում չի ներառի տվյալ կատեգորիայով նախատեսված որևէ տեղական հարկ,

բ. չտրամադրելու աջակցություն ցանկացած հարկային պահանջի բավարարման կամ վարչական տույժի բավարարման հարցում՝ բոլոր հարկերի կամ միայն 2-րդ հոդվածի 1-ին կետում ներառված կատեգորիաներից մեկով կամ մի քանիսով նախատեսված հարկերի մասով,

գ. չտրամադրելու աջակցություն որևէ հարկային պահանջի առնչությամբ, որը Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գոյություն է ունեցել տվյալ պետության կամ այն պետության համար, որտեղ նախկինում վերապահում է արվել վերը նշված «ա» կամ «բ» ենթակետերի համաձայն՝ տվյալ կատեգորիայում ներառված հարկերի կապակցությամբ արված նման վերապահումը հանելու օրվա դրությամբ,

դ. չտրամադրելու աջակցություն փաստաթղթերի հանձնման կապակցությամբ՝ բոլոր հարկերի կամ միայն 2-րդ հոդվածի 1-ին կետում ներառված կատեգորիաներից մեկով կամ մի քանիսով նախատեսված հարկերի մասով,

ե. չթույլատրելու փաստաթղթերի հանձնումը փոստի միջոցով, ինչպես նախատեսված է 17-րդ հոդվածի 3-րդ կետում,

զ. 28-րդ հոդվածի 7-րդ կետը կիրառելու բացառապես այն հարկվող ժամանակահատվածների առնչությամբ վարչական աջակցություն ցուցաբերելու համար, որոնք սկսվում են 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիան Կողմի համար ուժի մեջ մտնելու տարվան նախորդող երրորդ տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո, կամ հարկվող որևէ ժամանակահատվածի բացակայության դեպքում՝ 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիան Կողմի համար ուժի մեջ մտնելու տարվան նախորդող երրորդ տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո առաջացած հարկերի գանձման առնչությամբ վարչական աջակցություն ցուցաբերելու համար։.1

2. Այլ վերապահումներ չեն կարող կատարվել։

3. Կողմի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո տվյալ Կողմը կարող է կատարել 1-ին կետում նշված մեկ կամ մի քանի վերապահում, որոնք չի կատարել վավերացման, ընդունման կամ հաստատման ժամանակ: Նման վերապահումներն ուժի մեջ են մտնում այդ վերապահումները ավանդապահներից որևէ մեկի ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

4. Ցանկացած Կողմ, որը վերապահում է կատարել 1-ին և 3-րդ կետերի համաձայն, կարող է ավանդապահներից մեկին ուղղված ծանուցման միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն այն հանել։ Վերապահման հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը տվյալ ավանդապահի ստանալու օրը։

5. Սույն Կոնվենցիայի որևէ դրույթի մասով վերապահում կատարած Կողմը չի կարող պահանջել համապատասխան դրույթի կիրառումն այլ Կողմի կողմից. այնուամենայնիվ, եթե վերապահումը մասնակի է, ապա Կողմը կարող է պահանջել այդ դրույթի կիրառումն այնքանով, որքանով ինքն ընդունել է այդ դրույթը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։