Հոդված 24
Հոդված 24
Կոնվենցիայի կիրարկումը
1. Կողմերը սույն Կոնվենցիայի կիրարկման նպատակով հաղորդակցվում են միմյանց հետ իրենց համապատասխան իրավասու մարմինների միջոցով: Իրավասու մարմինները կարող են այս նպատակով հաղորդակցվել ուղղակիորեն և կարող են լիազորել ստորադաս մարմիններին՝ գործելու իրենց անունից: Երկու կամ ավել Կողմերի իրավասու մարմինները կարող են փոխհամաձայնության գալ միմյանց նկատմամբ Կոնվենցիայի կիրառման ձևի վերաբերյալ:
2. Եթե հայցվող պետությունը համարի, որ սույն Կոնվենցիայի իրականացումը որոշակի դեպքում կունենա լուրջ և անցանկալի հետևանքներ, ապա հայցվող և դիմող պետությունների իրավասու մարմինները կխորհրդակցեն միմյանց հետ և կփորձեն հարթել իրավիճակը փոխհամաձայնությամբ:
3. Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից բաղկացած համակարգող մարմինը վերահսկում է սույն Կոնվենցիայի կիրարկումը և դրան առնչվող զարգացումները ՏՀԶԿ հովանու ներքո: Այս նպատակով համակարգող մարմինն առաջարկում է ցանկացած գործողության կատարում, որը կնպաստի Կոնվենցիայի ընդհանուր նպատակներին հասնելուն: Մասնավորապես, նա պետք է գործի որպես նոր մեթոդների և ընթացակարգերի ուսումնասիրության ֆորում՝ հարկային հարցերով միջազգային համագործակցությունն ուժեղացնելու նպատակով, և անհրաժեշտության դեպքում կարող է առաջարկել վերանայել Կոնվենցիան կամ կատարել փոփոխություններ: Կոնվենցիան ստորագրած, սակայն դեռ չվավերացրած, չընդունած կամ չհաստատած պետություններն իրավունք ունեն համակարգող մարմնի հանդիպումներում ունենալու ներկայացուցիչներ՝ դիտորդի կարգավիճակով:
4. Կողմը կարող է համակարգող մարմնին խնդրել ներկայացնել Կոնվենցիայի դրույթների մեկնաբանության վերաբերյալ կարծիքներ:
5. Այն դեպքում, երբ Կոնվենցիայի կիրարկման կամ մեկնաբանության հետ կապված երկու կամ ավելի Կողմերի միջև առաջանում են դժվարություններ կամ կասկածներ տվյալ Կողմերի իրավասու մարմինները փորձում են լուծել խնդիրը փոխհամաձայնությամբ: Համաձայնության մասին տեղեկացվում է համակարգող մարմինը:
6. ՏՀԶԿ գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Կողմերին և ստորագրող այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել, ընդունել կամ հաստատել Կոնվենցիան, համակարգող մարմնի կողմից՝ վերոնշյալ 4-րդ կետի դրույթների համաձայն ներկայացված կարծիքների մասին և վերոնշյալ 5-րդ կետի համաձայն ձեռք բերված փոխհամաձայնությունների մասին: