Հոդված 7
Հոդված 7
Տեղեկությունների ինքնաբերական փոխանակումը
1. Կողմը, առանց նախնական հարցման, մյուս Կողմին փոխանցում է իրեն հայտնի տեղեկությունները՝ հետևյալ հանգամանքներում.
ա. առաջին նշված Կողմը հիմքեր ունի ենթադրելու, որ մյուս Կողմում կարող է լինել հարկի գումարների կորուստ,
բ. հարկային պարտավորություն կրող անձը ստանում է հարկի նվազեցում կամ ազատվում է հարկից առաջին նշված Կողմում, ինչը կհանգեցնի հարկի գումարի ավելացման կամ հարկային պարտավորության առաջացման մյուս Կողմում,
գ. մի Կողմում հարկային պարտավորություն կրող անձի և մեկ այլ Կողմում հարկային պարտավորություն կրող անձի միջև գործարքները կատարվում են մեկ կամ ավել երկրների միջոցով՝ այնպիսի եղանակով, որի արդյունքում մեկ կամ մյուս Կողմում կամ երկուսում էլ առաջանում է հարկի գումարների գծով խնայողություն,
դ. Կողմը հիմքեր ունի ենթադրելու, որ հարկի գումարների գծով խնայողությունը կարող է առաջանալ ձեռնարկությունների խմբերի միջև շահույթի արհեստական փոխանցումներից,
ե. Կողմերից մեկի կողմից մյուս Կողմին փոխանցված տեղեկությունները թույլ են տվել առաջին Կողմին հավաքագրել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել մյուս Կողմում հարկային պարտավորությունների նախատեսման հարցում:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է այնպիսի միջոցներ և իրականացնում է այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են 1-ին կետում նշված տեղեկությունները մյուս Կողմին հասանելի դարձնելու համար: