Հոդված 17
Հոդված 17
Փաստաթղթերի հանձնումը
1. Դիմող պետության հարցումով հայցվող պետությունը հասցեատիրոջն է հանձնում փաստաթղթերը՝ ներառյալ դատական որոշումներին վերաբերող այն փաստաթղթերը, որոնք ստացվել են դիմող պետությունից և վերաբերում են սույն Կոնվենցիայով նախատեսված հարկին:
2. Հայցվող պետությունը փաստաթղթերի հանձնումը կատարում է.
ա. էականորեն համանման բնույթի փաստաթղթերի հանձնման համար իր ներպետական օրենքներով նախատեսված մեթոդով,
բ. հնարավորության սահմաններում՝ դիմող պետության կողմից հայցվող որոշակի մեթոդով կամ իր օրենքներով նախատեսված՝ տվյալ մեթոդին ամենամոտ մեթոդով:
3. Կողմը մյուս Կողմի տարածքում գտնվող անձին փաստաթղթերի հանձնումը կարող է կատարել անմիջապես փոստով ուղարկելու միջոցով:
4. Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Կողմի կողմից իր օրենքներին համապատասխան փաստաթղթերի ցանկացած հանձնում անվավեր դարձնող:
5. Այն դեպքում, երբ փաստաթուղթը հանձնվում է սույն հոդվածին համապատասխան, այն կարող է թարգմանությամբ չզուգակցվել: Այնուամենայնիվ, եթե հաստատվում է, որ հասցեատերը չի կարող հասկանալ փաստաթղթի լեզուն, ապա հայցվող պետությունը պետք է կազմակերպի դրա թարգմանությունը կամ կազմի դրա համառոտագիրը իր պաշտոնական լեզվով կամ լեզուներից մեկով: Որպես այլընտրանք՝ նա կարող է խնդրել դիմող պետությանը փաստաթուղթն ուղարկել թարգմանված կամ դրան կցել համառոտագիրը՝ հայցվող պետության, Եվրոպայի խորհրդի կամ ՏՀԶԿ պաշտոնական լեզուներից մեկով: