Գլուխ I · ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 1
Հոդված 1
Կոնվենցիայի առարկան և անձինք, որոնց վրա այն տարածվում է
1. Կողմերը, IV գլխի դրույթներին համապատասխան, միմյանց տրամադրում են հարկային հարցերով վարչական աջակցություն: Այդ աջակցությունը անհրաժեշտության դեպքում կարող է ներառել դատական մարմինների կողմից ձեռնարկված միջոցներ:
2. Այդ վարչական աջակցությունն ընդգրկում է.
ա. տեղեկությունների փոխանակումը՝ ներառյալ միաժամանակյա հարկային ստուգումները և արտասահմանում հարկային ստուգումներին մասնակցությունը,
բ. աջակցությունը բռնագանձման, այդ թվում՝ ապահովման միջոցների կիրառման հարցում, և
գ. փաստաթղթերի հանձնումը:
3. Կողմը վարչական աջակցություն է տրամադրում՝ անկախ տվյալ անձի՝ այդ Կողմի կամ որևէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից: