Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Դիմող պետության կողմից տրամադրվող տեղեկությունները

1. Աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցման մեջ անհրաժեշտության դեպքում պետք է նշվեն.

ա. Մարմինը կամ ծառայությունը, որը նախաձեռնել է իրավասու մարմնի կողմից ներկայացված հարցումը,

բ. անունը, հասցեն կամ այլ մանրամասներ, որոնք կօգնեն պարզել այն անձի ինքնությունը, որի առնչությամբ ներկայացվել է հարցումը1,

գ. տեղեկություններ ստանալու վերաբերյալ հարցման դեպքում՝ այն ձևը, որով դիմող պետությունը ցանկանում է ստանալ տեղեկությունները՝ իր կարիքները բավարարելու համար,

դ. բռնագանձման կամ ապահովման միջոցներ կիրառելու հարցում աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցման դեպքում՝ հարկային պահանջի բնույթը, հարկային պահանջի բաղադրիչները և այն գույքը, որից հարկային պահանջը կարող է բավարարվել,

ե. փաստաթղթերի հանձնման վերաբերյալ հարցման դեպքում՝ հանձնվող փաստաթղթի բնույթը և առարկան,

զ. արդյո՞ք այն համապատասխանում է դիմող պետության օրենքներին և վարչական գործելակերպին, և արդյո՞ք դա արդարացված է 21.2.է հոդվածի պահանջների լույսի ներքո:

2. Աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցմանն առնչվող ցանկացած այլ տեղեկություն հայտնի դառնալու դեպքում դիմող պետությունը դա անմիջապես փոխանցում է հայցվող պետությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։