Գլուխ IV · ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 20
Հոդված 20
Աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցման պատասխանը
1. Եթե աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցումը բավարարվում է, ապա հայցվող պետությունը հնարավորինս շուտ տեղեկացնում է դիմող պետությանը ձեռնարկված գործողության և ցուցաբերված աջակցության արդյունքի մասին։
2. Եթե հարցումը մերժվում է, հայցվող պետությունը հնարավորինս շուտ տեղեկացնում է դիմող պետությանը այդ որոշման և դրա պատճառների մասին։
3. Եթե տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցման կապակցությամբ դիմող պետությունը նշել է այն ձևը, որով ցանկանում է ստանալ տեղեկությունները, իսկ հայցվող պետությունը կարող է դա անել, ապա հայցվող պետությունը տեղեկությունները տրամադրում է պահանջվող ձևով: