Հոդված 29
Հոդված 29
Կոնվենցիայի տարածքային կիրառությունը
1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման ժամանակ կամ իր վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան։
2. Ցանկացած պետություն կարող է ավանդապահներից մեկին ավելի ուշ ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդ տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունն ավանդապահի ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։
3. Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարություն կարող է ավանդապահներից մեկին ուղղված ծանուցման միջոցով հետ վերցնել նման հայտարարության մեջ նշված ցանկացած տարածքի մասով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում նման ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: