Հոդված 32
Հոդված 32
Ավանդապահները և նրանց գործառույթները
1. Ավանդապահը, որին ներկայացվել է ակտ, ծանուցում կամ հաղորդագրություն, ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ու ՏՀԶԿ անդամ երկրներին և սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմի հետևյալի մասին..1
ա. ցանկացած ստորագրման,
բ. վավերացման, ընդունման կամ հաստատման մասին ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու,
գ. 28-րդ և 29-րդ հոդվածների դրույթներին համապատասխան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,
դ. 4-րդ հոդվածի 3-րդ կետի կամ 9-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն արված ցանկացած հայտարարության կամ այդ հայտարարությունը հետ վերցնելու,
ե. 30-րդ հոդվածի դրույթների համաձայն արված ցանկացած վերապահման և 30-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների համաձայն ուժի մեջ մտած վերապահումը հանելու,
զ. 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կետերի, 3-րդ հոդվածի 3-րդ կետի, 29-րդ հոդվածի կամ 31-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն ստացված ցանկացած ծանուցման,
է. սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության:
2. Այն ավանդապահը, որը, 1-ին կետի դրույթներին համապատասխան, ստանում է հաղորդագրություն կամ ուղարկում է ծանուցում, այդ մասին անմիջապես տեղեկացնում է մյուս ավանդապահին։
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կարգով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգում 1988 թվականի հունվարի 25-ին, անգլերենով և ֆրանսերենով. երկու տեքստերն էլ հավասարազոր են՝ կազմված երկու օրինակից, որոնցից մեկն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի պահոցին, մյուսը՝ ՏՀԶԿ պահոցին։ Եվրոպայի խորհրդի և ՏՀԶԿ գլխավոր քարտուղարները հաստատված պատճենները փոխանցում են Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և ՏՀԶԿ անդամ երկրներին։
______________________
* Տեքստը փոփոխվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն, որն ուժի մեջ է մտել 2011թ. հունիսի 1-ին
.1 Տեքստը փոփոխվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն,
.2 Տեքստը լրացվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն,
.1 Հոդվածը փոփոխվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.1 Տեքստը փոփոխվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.2 Հոդվածը հանվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.3 Հոդվածը փոփոխվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.1 Տեքստը փոփոխվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.1 Տեքստը փոփոխվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.2 Տեքստը լրացվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.1 Տեքստը լրացվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.1 Տեքստը լրացվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն
.1 Տեքստը փոփոխվել է Կոնվենցիան փոփոխող արձանագրության (CETS No. 208) դրույթների համաձայն