Գլուխ III · ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 8
Հոդված 8
Միաժամանակյա հարկային ստուգումները
1. Կողմերից որևէ մեկի պահանջով երկու կամ ավել Կողմեր միասին խորհրդակցում են՝ միաժամանակյա հարկային ստուգման ենթակա գործերը և դրանց ընթացակարգը սահմանելու նպատակով: Յուրաքանչյուր ներգրավված Կողմ որոշում է, թե արդյո՞ք ցանկանում է մասնակցել միաժամանակյա կոնկրետ հարկային ստուգման:
2. Սույն Կոնվենցիայի նպատակներով միաժամանակյա հարկային ստուգում նշանակում է՝ երկու կամ ավել Կողմերի միջև պայմանավորվածություն՝ յուրաքանչյուրն իր սեփական տարածքում իրականացնելու միաժամանակյա ստուգում այն անձի կամ անձանց հարկային գործերի նկատմամբ, որոնց հետ կապված՝ իրենք ունեն ընդհանուր կամ համանման շահ՝ նրանց կողմից ձեռք բերվող ցանկացած համապատասխան տեղեկություն փոխանակելու նպատակով: