Հոդված 99. Մաքսային ընթացակարգերը և մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխանությունն ապահովող երաշխիքները
Հոդված 99. Մաքսային ընթացակարգերը և մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխանությունն ապահովող երաշխիքները
1. Մաքսային ընթացակարգերի տեսակները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 127-րդ հոդվածով:
2. Հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգի պայմաններով ու պահանջներով ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ պայմանների և պահանջների ապահովման նպատակով մաքսային մարմիններն իրավասու են հայտարարատուից կամ նրա լիազորած անձանցից պահանջելու սահմանված սահմանափակումների պահպանման ապահովման վերաբերյալ գրավոր պարտավորագիր, իրականացնելու ապրանքների նույնականացում, փաթեթվածքների և ապրանքների պահպանման համար նախատեսված շինությունների կնքում և կապարակնքում, ձեռնարկելու նշված սահմանափակումների պահպանումն ապահովող այլ միջոցառումներ:
3. Ըստ մաքսային ընթացակարգերի՝ Կառավարությունը կարող է սահմանել պայմաններ, որոնց պահպանման պարագայում համապատասխան մաքսային ընթացակարգերի գործողությունը կարող է ավարտվել նախքան մաքսային ընթացակարգի շրջանակում սահմանված ժամկետի ավարտը: