Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 17. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 17. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

1. Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, բացառությամբ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի, կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների:

5. Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբում պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Վերջինիս շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում:

6. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

7. Քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

8. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար քրեակատարողական ծառայողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած և քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը:

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը:

9. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` քրեակատարողական ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ քրեակատարողական ծառայությունում կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին կամ քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

(17-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-122-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։