Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելիս

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելիս

1. Իրավասու մարմնի նախաձեռնությամբ իրականացվող համագործակցության շրջանակներում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելիս ոստիկանության գվարդիան լիազորված է՝

1) ուղեկցելու հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց,

2) մասնակցելու հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց տեղաշարժման երթուղիների և նրանց մասնակցությամբ իրականացվող միջոցառումների վայրերի անվտանգության ապահովմանը,

3) կազմակերպելու ավտո կամ հետիոտն պահակետային ծառայություն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքերի, շինությունների, կառույցների կամ դրանց հարող տարածքներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։