Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, 24-րդ հոդվածի 6-րդ մասի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության գվարդիայի ծառայողի պաշտոնում նշանակվում են սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն անցնելուց հետո, իսկ ոստիկանության ծառայողները սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն անցնում են ոստիկանության գվարդիայի ծառայողի պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչև 2026 թվականի մարտի 1-ը։
4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայության այդ պաշտոնները զբաղեցվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի անցկացման կարգը սահմանելու մասին» N 288-Ա որոշմամբ սահմանված կարգով։ Հարցազրույցին կարող են մասնակցել միայն ոստիկանության զորքերի այն զինծառայողները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոստիկանության զորքերում իրականացրել են աջակցող մասնագիտական գործառույթներ։
5․ Ոստիկանության զորքերի այն զինծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից։ Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով։ Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվում:
6․ Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, և պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը:
7. 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքը:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. նոյեմբերի 11
Երևան
ՀՕ-430-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: