Հոդված 26
Հոդված 26.
Հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման նպատակը
1. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման նպատակը սույն օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ ուժային միջոցների գործադրումը նվազագույնի հասցնելու հմտությունների ուսուցումը և զարգացումն են:
2. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստությունը և պարբերական վերապատրաստումն իրականացվում են վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա։ Հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման արդյունքով ոստիկանության գվարդիայի ծառայողը պետք է ունակ լինի հարկադրանքի միջոցների կիրառման, այդ թվում՝ ուժային միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրավիճակներում գործելու սույն օրենքով սահմանված սկզբունքներին և իրավաչափության պայմաններին համապատասխան: